ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այն տեղադրվել էր Հայաստանի երտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով 2014թ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ցույցեր, բախումներ և զանգվածային անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանության գործողությունների հետևանքով մահացել է ձերբակալված 46-ամյա սևամորթ տղամարդ Ջորջ Ֆլոյդը։ Ըստ տեսագրության, ոստիկաններից մեկը ծունկը դրել է ձերբակալվածի կոկորդի, վերջինսաղաչել է ծունկը հանել` ասելով, որ շնչահեղձ է լինում։