Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 31-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 9282 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 131 դեպք, մահվան ևս 50 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5715 անձ: Ապաքինվել է 3386 անձ: