Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 9492 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք, մահվան ևս 55 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5896 անձ: Ապաքինվել է 3402 անձ: