ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ-ում անկարգությունների հետ: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգություններն այդ երկրի ներքին գործն են:
«Մենք, անշուշտ, ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում և չի պատրաստվում միջամտել դրանց»,-ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսի հայտարարությունը, թե անկարգությունները կազմակերպվել են «ռուսական մեթոդաբանությամբ», չի համարվում ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը: