Կանադան համաձայն չէ G7 Ռուսաստանի վերադարձին, քանի որ նա «շարունակում է խախտել միջազգային իրավունքը», հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Ռուսաստանը հեռացվել էր «մեծ յոթնյակից» այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ ներխուժել էր Ղրիմ, եւ նրա կողմից միջազգային կանոների ու նորմերի հանդեպ մշտական անհարգալից վերաբերմունքի պատճառով է նա «մեծ յոթնյակի» սահմաններից դուրս մնում»,- ասել է Թրյուդոն, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կհետաձգի G7-ի գագաթաժողովը, որը նա հուսով էր անցկացնել հունիսին, մինչեւ սեպտեմբեր կամ ավելի ուշ, եւ կընդլայնի հրավիրվածների ցուցակը՝ ներառելով Ավստրալիային, Ռուսաստանին, Հարավային Կորեային եւ Հնդկաստանին։