Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 10009 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք, մահվան ևս 56 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 6368 անձ: Ապաքինվել է 3427 անձ: