ՀՀ Կենտրոնական բանկն այսուհետ չի հրապարակի պարտապանների տվյալները. ԿԲ

12:58     2 հունիսի, 2020

ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները ենթադրում են, որ օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին թույլ է տալիս հրապարակել անբարեխիղճ պարտատերերի անունները կամ անվանումները, այսուհետ անվավեր կհամարվի:

Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ «Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը, փոխանցում է news.am-ը:

Ըստ Կենտրոնական բանկի ներկայացուցչի՝ սույն օրենքի դրույթը, մեծ հաշվով, թույլ չէր տալիս, լուծել պարտքերի հետ կապված խնդիրները, ոստի այն պահելու անհրաժեշտություն այլևս չկա:


© armedia.am