ԱՄՆ նախագահը սպառնացել է գործի դնել բանակը` ԱՄՆ-ում «անկարգություններին ու ամենաթողությանը»վերջ տալու համար։
«Նահանգային իշխանությունները պարտավոր են Ազգային գվարդիան օգտագործելով՝ իրավապահների ծանրակշիռ առավելություն ապահովել, քանի դեռ բռնությունների ալիքը չի ճնշվել», - ասել է Թրամփը: Նա զգուշացրել է, որ նահանգապետերի կողմից նման քայլերի չդիմելու դեպքում ինքը կմոբիլիզացնի բանակը և «արագ կլուծի խնդիրը նրանց փոխարեն»։
Թրամփը ներքին ահաբեկչություն է անվանել երկրում մեծ ծավալներ ստացող բողոքի ցույցերը:
Բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ՝ ոստիկանների մեղքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Վերջինս խեղդվել է ոստիկանների գործադրած բռնության արդյունքում։ Ըստ դիահերձման արդյունքների, 46-ամյա տղամարդը շնչահեղձ է եղել։