Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ մահվան սպառնալիքներ է ստացել: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
Վարչապետի խոսքով՝ հունիսի 1-ին նա ստացել է ևս մեկ հաղորդագրություն, որում անհայտ անձը նկարագրել է, թե ինչպես է մտադիր սպանել իրեն:
Նոյեմբերին Նեթանյահուն սպառնալիքներ էր ստացել նաև իր Facebook-ի էջին: