Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։
Օրհնության արարողությանը ուղիղ եթերում հնարավոր կլինի հետևել ժամը 19։00-ից, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի «Ֆեյսբուք»-ի էջերում և «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում։