Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ արտահանման պաշտպանական պատվերների պորտֆելը գնահատվում է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մինչ այս Թուրքիայի հետ արտահանման գործարքների արժեքը պաշտոնապես չէր հրապարակվել:
«Այսօր մենք կարող ենք գրանցել, որ Թուրքիայի կողմից ռուսական տեխնիկայի պատվերի պորտֆելը գնահատվում է շուրջ 1 միլիարդ դոլար»,- հայտնել է Շուգաևը: