Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ):