Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը կազմը ցրելու որոշում է ընդունել։ Այդ մասին հաղորդում է Բելտա գործակալությունը։
Նոր կազմի ձևավորման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ տեղի ունենալիք խորհրդակցության ժամանակ:
Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն և Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը: