Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11221 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 176 դեպք, մահվան ևս 68 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 7509 անձ: Ապաքինվել է 3468 անձ: