Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,-գրել է նա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-TV» և ևս երկու մարզական և երաժշտական հեռուստաընկերությունների հեռարձակումը: