Միլանի, Հռոմի և Նեապոլի օդանավակայանները տևական կարանտինային ռեժիմից հետո վերականգնել են միջազգային ավիաչվերթները: Ուղևորներից պահանջվելու է պարտադիր դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը: Շենգենյան գոտուց և Մեծ Բրիտանիայից ժամանողները չեն ինքնամեկուսացվի, հայտնում է Euronews-ը։
Գերմանիան նույնպես բացում է սահմանները, սակայն երկրի արտգործնախարար Հայկո Մաասը զգուշացրել է, որ չվերթների վերականգնումը չպետք է ընկալվի որպես շրջագայության մեկնելու հրավեր։
«Հասկանում եմ, որ այս որոշումը մեծ հույսեր ու սպասումներ է առաջացնում։ Սակայն կցանկանայի հիշեցնել, որ նախազգուշացումները արգելք չեն նշանակում, իսկ թույլտվությունը դեռևս շրջագայության մեկնելու հրավեր չէ»,- ասել է նա։
Ֆրանսիան պատրաստվում է զբոսաշրջային սեզոնը բացել հունիսի 21-ից բացել, սակայն դա վերաբերելու է միայն ներգնա զբոսաշրջությանը։