Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը: Վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն, հայտնում է «Բելտա» գործակալությունը:
Բելառուս նոր վարչապետը նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
«Ես նրան երեկ զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը կոլեկտիվ մարմին է, և նա կառավարության ղեկավարն է, կառավարության խոսնակը: Քվեարկության ընթացքում նա նույնպես մեկ ձայնի իրավունք ունի: Հավասար քվեարկության ընթացքում, իհարկե, վերջին խոսքը նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարությունում կարգապահության և վերջնական արդյունքի համար»,- ասել է Լուկաշենկոն:
Հունիսի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունը ցրելու որոշում էր ընդունել։