ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 4-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը՝ գնահատելով Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, փոխանցում է Tert.am-ը:
«Մենք կողմ ենք հանդես գալիս այդ արդեն երկար ձգձգված ճգնաժամի քաղաքական կարգավորմանը բանակցությունների ճանապարհով և անում ենք ամեն հնարավորը որպես հարևան երկիր, որպես երկիր, որին բարեկամության, համագործակցության և փոխգործակցության երկարատև պատմություն է միավորում այդ ինքնիշխան երկրների հետ, որպեսզի ունենանք մեր կառուցողական ներդրումը ոչ միայն որպես պետություն, այլև որպես համապատասխան խմբի աշխատանքներին ներգրավված միջնորդ: Թեև էական առաջընթաց չկա, կարող եմ հաստատել, որ լավատեսությունը պահպանվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Զախարովայի ելույթը կարող եք լսել 1:07:10 րոպեից: