Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11817 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183 դեպք, մահվան ևս 69 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8052 անձ: Ապաքինվել է 3513 անձ: