Ամերիկյան Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը որոշել է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով սևամորթ թեկնածուի։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Օհանյանը, ով ամուսնացած է ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն հետ, նշել է, որ իր որոշման պատճառներից մեկն իր ընտանիքն է:
«Ես սա անում եմ ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։ Որպես հայր, որը պետք է պատասխանի իր դստեր այն հարցին, թե ես ինչ եմ արել»,- ասել է Օհանյանը։
Նա նաև հավելել է, որ Reddit-ի հետագա եկամուտները կփոխանցի ռասայական ատելության դեմ պայքարին:
Հիշեցնենք` ամերիկյան Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո։