Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 12364 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 190 դեպք, մահվան ևս 69 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8385 անձ: Ապաքինվել է 3720 անձ: