ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունիսի 4-ին միաձայն ընդունել է հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի դասավանդման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:
Օրինագիծը պետք է քննարկվի և քվեարկության դրվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին իսկզբանե ներգրավելու համար։