Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 13130 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 200 դեպք, մահվան ևս 72 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8844 անձ: Ապաքինվել է 4014 անձ: