ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ուժային կառույցներին Վաշինգտոնում ցույցերի ժամանակ կատարած «ֆանտաստիկ» աշխատանքի համար, փոխանցում է mir24.tv-ին:
«Շատ ավելի նոսր է բազմությունը Վաշինգտոնում, քան ակնկալվում էր։ Ազգային բանակը, Գաղտնի ծառայությունը եւ Վաշինգտոնի ոստիկանությունը կատարել են ֆանտաստիկ աշխատանք։ Շնորհակալ են»,-գրել է ԱՄՆ նախագահը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ակտիվիստները պլանավորել են ամերիկյան մայրաքաղաքի փողոցներ դուրս բերել մոտ մեկ միլիոն մարդ, սակայն այսօրվա գործողություններին մասնակցել է մոտ 10 հազար մարդ: