ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 9,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 25,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 21,7 մլրդ դրամ: Փաստացի 12,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց նախարարը: