Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հանդես է եկել միասնական համաեվրոպական միություն ստեղծելու առաջարկով, որը կցուցաբերի փոխօգնություն ճգնաժամային իրավիճակների ժամանակ, ինչպիսին է կորոնավիրուսային վարակը: Այս մասին հաղորդում է Rheinische Post թերթը։
Պաշտոնյան շեշտել է միասնական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնցով կկարողանային օգտվել բժիշկները։ Այդ կառույցները, նրա կարծիքով, թույլ կտան ցուցաբերել արդյունավետ և արագ օգնություն ռեսուրսները մոբիլիզացնելու հաշվին։
«Նոր միությունը կարող է լինել ինքնատիպ ՆԱՏՕ առողջապահության ոլորտում»,-հավելել է Շպանը։