Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին են նվիրաբերել 27 շնչառական սարքեր։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսուքյան էջից:
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,- նշված է դեսպանատան հայտարարությունում: