Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ ցանկացել է հատուկ վարակվել կորոնավիրուսով, որպեսզի իր օրինակով ցույց տա մարդկանց, որ «այս վարակը ժանտախտ չէ»: Այս մասին Ուկրաինայի նախագահը պատմել է «Украинской правде»-ին:
Սակայն այդ գաղափարը Ուկրաինայի նախագահի չեն գնահատել իր վարչակազմում: Զելենսկու խոսքով՝ ընտանիքը ևս չէր ների իրեն այդ քայլը և կանվաներ խելագար:
«Կասեին, որ ես խելագար եմ: Եվ, ընդհանուր առմամբ, ճիշտ կլինեին», - հավելել է նախագահը: