Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ, տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Ինչպես հայտնում են, վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից է վերադարձել, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
Մեկուսացվել է 15 քաղաքացի, 12 քաղաքացու մեկուսացումը դադարեցվել է բացասական թեստավորման արդյունքում: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
Առողջացել է ևս 10 քաղաքացի: