Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել քաղաքացուն, որին կասկածում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ համագործակցության և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, հաղորդում է tass-ը ։
Իսմայիլին հավելել է, որ «այդ մարդը թշնամիներին է փոխանցել Սոլեյմանիի գտնվելու վայրը»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: