Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում` նվիրելով 5 ախտահանման խցիկ: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն:
«Մենք պատրաստ ենք 5 ախտահանման խցիկ ուղարկել հարևան երկիր ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում: Ախտահանման խցիկները կարելի է տեղադրել հասարակական վայրերում, օրինակ՝ Վրաստանում դրանցից մեկը տեղադրված է Օկրիբա ավտոկայանում, մյուսը` Գագուա հիվանդանոցում և այլն: Հայաստանը նույնպես իր ցանկությամբ կարող է օգտագործել խցիկները` տեղադրելով, օրինակ, հիվանդանոցներում, պալատներում և այլն: Ինչպես արդեն ասացի, մենք պատրաստ կլինենք ամենաուշը մեկ շաբաթից, մնացածն արդեն երկու պետությունների ֆորմալ պայմանավորվածությունների հարցն է»,-ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն:
Վրացական ախտահանման խցիկները ստեղծվել են Kaya և Edison Tech Solutions կազմակերպությունների կողմից մոտ մեկ ամիս առաջ, հատուկ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: