Սահմանադրական դատարանը կոնկրետ երկու գործով կասեցրել է ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը և դիմել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով: Ենթադրվում է, որ երբ այդ ատյաններից պաշտոնապես խորհրդատվական կարծիքները ստացվեն, գործերի քննությունը կվերսկսվի, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ 300.1 հոդվածի հետ կապված խորհրդատվական կարծիքն արդեն իսկ ստացվել է, նա հիշեցրեց՝ հրապարակվել է միայն ՄԻԵԴ-ի որոշումը, սակայն ՍԴ-ն, որպես կողմ, այն տեխնիկական պատճառներով դեռևս չի ստացել:
«Նույն գործով դատարանը դիմել է նաև Վենետիկի հանձնաժողով: Առհասարակ, դատարանը որևէ հարցով շտապողականություն չի ցուցաբերել, ՍԴ-ի համար կարևոր է եղել գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը և դրանց հիման վրա օբյեկտիվ որոշումների կայացումը», - նշեց Էդգար Ղազարյանը: