Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 14103 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք, մահվան ևս 77 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 8573 անձ: Ապաքինվել է 5226 անձ: