Ավստրիայում հայտնվել է կարանտինին համապատասխանող առաջին ավտոբուսը, հայտնում է ORF հեռուստաընկերությունը:
Ավտոբուսում կա 36 տեղ: Աթոռները միմյանցից հեռու են դրված, և դրանց միջև ապակիներ են: Բացի այդ, մարդիկ մտնելուց առաջ ախտահանում են ձեռքերը: Բոլորը պետք է պաշտպանիչ դիմակներ ունենան: