Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահեցրել է, որ երկրում նույնասեռական ամուսնություններ չեն լինի:
«Ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը մեծ նշանակություն ունի պետության նորմալ գործունեության և կայունության համար: Ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է մեր սահմանադրության նորմերի համաձայն»,- ասել է նա:
Գործող նախագահը նաև հայտարարել է, որ թույլ չի տա միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումը:
Հիշեցնենք՝ Լեհաստանում հունիսի 28-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցությունը երկրորդ ժամկետով առաջադրել է Դուդայի թեկնածությունը: