Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ավելի ուշ այս շաբաթ Եվրահանձնաժողովը հավանություն կտա հուլիսի 1-ից արտաքին սահմանների բացման իր մոտեցմանը»,-ասել է նա:
Բորելի խոսքով, ԵՄ երկրները պետք է սկսեն բացել արտաքին սահմանները միայն ներքին սահմանները բացելուց հետո: Ավելին, նա շեշտեց, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս ԵՄ երկրներին միասին դա անել: