ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով կայացել է դեռևս մեկ նիստ: Նախորդ նիստը ևս կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր: Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: