ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Հունիսի 11-ին տեսակապի ձևաչափով տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական համաժողովը, որին կմասնակցի և ելույթով հանդես կգա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- նշված է հայտարարությունում: