Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին: Անհատ սպառողների մասով գազի գնի փոփոխություն չի լինի»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշեց, որ, եթե սահմանին Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա որոշակի չափով այլ սպառողների համար թանկացման հավանականություն կլինի: