Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Մեհդի Զահեդին առաջարկել է Թեհրանի փողոցներից մեկը վերանվանել ԱՄՆ-ում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի պատվին, հայտնում է ISNA-ն:
«Ես առաջարկում եմ Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչել Ջորջ Ֆլոյդի անունով՝ ի նշան բողոքի ընդդեմ կապիտալիստական և ռասիստական արևմտյան համակարգի»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունիսի 4-ին հայտարարել էր, որ Ֆլոյդի պատմութունը դարձել է գլոբալ՝ շարժման մեջ դնելով ուժերի, որոնք հակազդում են մարդկանց կեղեքմանը: Երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքով՝ ամերիկյան իշխանությունների կողմից սեփական բնակչության ճնշումը նման է մյուս պետությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցմանը: