Արքայազն Յոահիմը՝ Բելգիայի Ֆիլիպ թագավորի եղբորորդին, կտուգանվի Իսպանիայում՝ երկրում հայտարարված կարանտինի խախտման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսպանիայի ոստիկանության տվյալներով՝ արքայազնը ժամանել էր մայիսի վերջին, նախ՝ Մադրիդ, ապա՝ Կորդոբա, և չէր պահպանել երկշաբաթյա կարանտինը, փոխարենը իրար հետևից երկու խնջույքի է մասնակցել, ինչից հետո պարզվել է, որ բարձրաստիճան զբոսաշրջիկի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները դրական են:
Արքայազնի կատարած իրավախախտման համար տուգանքը 10 400 եվրո է: Ի դեպ, արքայազն Յոահիմն արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար և «պատրաստակամություն է հայտնել կրել բոլոր հետևանքները»: