Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ համավարակի տարածումն Աֆրիկայում նոր թափ է հավաքում:
Աֆրիկայում ԱՀԿ ղեկավար Մատշիդիսո Մոետի խոսքով՝ բռնկումը տեղի է ունեցել 10 երկրում, որոնց բաժին է ընկնում մայրցամաքում հիվանդության մոտ 200 հազար հաստատված դեպքերի երկու երրորդը: Ամենաշատը տուժել է Հարավային Աֆրիկան:
Մոետին հավելել է, որ մայրցամաքում Covid-19-ի դեպքերի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքներում և դրա շրջակայքում, բայց այժմ տարածվում է նաև քաղաքային խոշոր շրջաններից դուրս:
Մայրցամաքի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սարքավորումների պակասը, մասնավորապես՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի: