Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Արծվի ճանկ» նոր հակաահաբեկչական գործողության շրջանակներում սկսել են հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում գործող քրդական աշխատավորական կուսակցության օբյեկտներին: Այս մասին Twitter-ի իր էջին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
««Արծվի ճանկ» օպերացիան սկսվել է»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ըստ նախարարության՝ թուրքական ռազմական ինքնաթիռները կրակ են բացում հենակետերի ուղղությամբ, որտեղ թաքնվում են Քրդական աշխատավորական կուսակցության համակիրները:
Իր հերթին, Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը մոտ 20 ռումբ են նետել Իրաքի հյուսիսարևմտյան Սինջար լեռներում գտնվող ՔԱԿ-ի օբյեկտների վրա:
Հիշեցնենք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայում: