Եգիպտոսը բացում է ավիահաղորդակցումն ամբողջ ծավալով հուլիսի 1-ից: Այս մասին կիրակի հայտնել է երկրի քաղավիացիայի նախարար Մուհամեդ Մանար Ինաբան։ Այդ որոշումը վերաբերում է ոչ միայն հանգստյան գոտիներին, այլ նաև Կահիրեին և Ալեքսանդրիայի մերձակայքում Բուրգ էլ-Արաբ օդանավակայանին։
Հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ վերականգնելու է ավիահաղորդակցումը միայն այն նահանգներում, որտեղ նոր կորոնավիրուսն ավելի քիչ է տարածված։
«Որոշվել է հուլիսի սկզբից բացել արտերկրյա զբոսաշրջությունը և վիրուսի հետևանքով ավելի քիչ տուժած զբոսաշրջային նահանգների հետ ավիահաղորդակցումը»,-պարզաբանել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր Սաադը։ Նախ դա վերաբերում է Հարավային Սինայի հանգստավայրերին, Կարմիր ծով և Մաթրուխ նահանգներին։