Տվյալ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժոովի նիստում Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև՝ «Հայաստանի Հանրապետությունում և Եվրամիությունում առանց համապատասխան թույլտվության անձանց փոխանակման (ռեադմիսիա) մասին» Համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, հայտնում է news.am-ը:
Նրա խոսքով՝ Համաձայնագրի նպատակն է անձանց նույնականացման արագ և արդյունավետ գործընթացների սահմանումը:
Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: