Պեկինից մոտ 140 կմ հեռավորության վրա գտնվող Բաոդին քաղաքում, որի բնակչությունը 11.5 միլիոն է, ռազմական դրություն է հայտարարվել: Այս մասին հաղորդում է NBD-ն՝ վկայակոչելով իշխանություններին:
Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը կայացվել էր բեռնատար հաղորդակցության և Պեկինի հարևանությամբ գտնվելու պատճառով, որտեղ վերջերս շուկայում կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել:
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Պեկինի խոշորագույն շուկաներից մեկում՝ «Սինֆադի»-ում կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սկզբում 52 տարեկան տղամարդ էր հիվանդացել, իսկ ավելի ուշ վարակվել էին 25-ամյա և 37-ամյա տղամարդիկ: