Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա: Օդանավը ժամանել է «Վնուկովո-3» օդանավակայան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զարիֆը Ռուսաստան է ժամանել Անկարայից, որտեղ թուրք գործընկերոջ հետ քննարկել է նաև Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման հարցը:
Իրանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների պաշտոնական ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվա այցի ժամանակ Զարիֆը հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: