Տոկիոյում շոգ եղանակային պայմանների հետևանքով ջերմահարվածի ախտանշաններով բուժհաստատություններ է տեղափոխվել 72 քաղաքացի:
Ճապոնական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ արևից տուժածների տարիքը 10-92-ի շրջանում է, սակայն կեսից ավելին 70-90 տարեկան քաղաքացիներ են: Հունիսի 15-ին՝ կեսօրին, օդի ջերմաստիճանը Տոկիոյում հասել է 32-ի, որոշ հատվածներում՝ 35-ի: Իրավիճակը սրումը այն հանգամանքով է պայմանավորված, որ կորոնավիրուսի հետևանքով մարդիկ այս շոգին ստիպված են փակ տարածքներում դիմակներ կրել: