ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից հունիսի 16-ի ժամը 12։00-ի դրությամբ՝ 136 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։