ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության համակարգում բարեփոխման հրամանագիր կստորագրի: Նախագահն այս մասին տեղեկացրել է հունիսի 15-ին Սպիտակ տանը հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ:
«Համապարփակ ծրագրի նպատակն այն է, որ մենք ցանկանում ենք հասնել օրենքին և կարգին և ուզում ենք, որ դա կատարվի արդար և անվտանգ»,-ասել է նա՝ չմանրամասնելով բարեփոխումների կոնկրետ գործողությունները: AFP-ի տվյալներով՝ ամենայն հավանականությամբ խոսքը ոստիկանության կողմից ուժի կիրառման պայմանների վերաբերյալ է:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: